Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:09 07-10-2025

Անվերջ հերթեր ու քաոս․ մետրոյում վագոններն ավելացնելու փոխարեն կրճատել են

Այսօր, վաղ առավոտից Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի որակի վերաբերյալ։ Ըստ ուղևորների՝ մետրոյի գնացքներն այնքան են ուշանում, որ «կարելի է ասել՝ ուղղակի չեն գալիս»։

Բնակիչների խոսքով՝ առավոտյան ժամերին ստեղծվել է քաոսային վիճակ․ մարդկանց հսկայական հերթեր են գոյացել, իսկ գնացքների ժամանման միջակայքը հասնում է 7 րոպեի։ Սա այն պարագայում, երբ ուղեվարձի 150 դրամ դարձնելուց առաջ խոստանում էին, որ թանկացումից հետո սպասարկման որակը կբարելավվի։

«Նոր շարժասանդուղքները դանդաղ են աշխատում, ինչն էլ հերթեր է առաջացնում։ Այսօր գագաթնակետն էր՝ 2 վագոնանի մետրոյի գնացքներ են աշխատում 3-ի փոխարեն։ Շատ երկար ենք սպասում, իսկ մարդիկ չեն ցանկանում թողնել գնացքը, որովհետև հաջորդին ավելի երկար են սպասում»,- պատմեց ուղևորներից մեկը։

Քաղաքացիները դժգոհում են ոչ միայն ուշացումներից, այլև նոր ներդրված տեխնիկական համակարգերից, որոնք իրենց կարծիքով՝ ավելի շատ խոչընդոտներ են ստեղծում, քան բարելավումներ։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանի հետ՝ պարզելու իրավիճակը։

«Իհարկե, բոլոր գնացքները գծի մեջ են և աշխատում են։ Պարզապես՝ որոշակի կիլոմետրաժ անցնելուց հետո վագոնները պարտադիր տեխնիկական զննում են անցնում դեպոյում և նորից վերադառնում գիծ։ Սա արվում է անվտանգությունը ապահովելու նպատակով»,- նշեց Ասլանյանը։

Ինչ վերաբերում է շարժասանդուղքների դանդաղ աշխատանքին՝ մամուլի քարտուղարը նշեց, որ դրանք արտադրված են նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան մոդելով։

«Նոր շարժասանդուղքները արտադրված են միջազգային ստանդարտներով և ունեն նախատեսված արագություն։ Նախորդները՝ սովետական արտադրության էին և վաղուց անցել էին իրենց տեխնիկական ժամկետը։ Դրանց փոխարինումն անհրաժեշտ էր անվտանգության տեսանկյունից»,- հավելեց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Oragir.News-ը կրկին անդրադարձել էր Մետրոյի թեմային բազմաթիվ բողոքներից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի