copy image url
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:41 06-10-2025

Թվում է՝ ոչ մի քաղաքական բաղադրիչ այս թեման չունի, բայց դա միայն թվում է. Մելիքյանը՝ գենդեր-փարթիի մասին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօրվա թեման «գենդեր-փարթին» ծխով կատարելու փոխարեն Շաքիի ջրվեժով կատարելու տարօրինակ դեպքն է։ Բոլորը ծաղրում են «կրեատիվ» գաղափարի հեղինակներին ու գեղեցիկ սրամտություններ շաղ տալիս։

Թվում է, թե ոչ մի քաղաքական բաղադրիչ այս թեման չունի։ Կենցաղային հարց է։ Բայց դա միայն թվում է։

Իմացողներին հիշեցնեմ, իսկ չիմացողներին տեղեկացնեմ, որ հենց հիմա, հենց այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում նախնական կալանք է կրում մի երիտասարդ տղա՝ 4 անչափահաս զավակների հայր Տիգրան Գալստյանը, որին ահաբեկչության, կրկնում եմ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ մեջ են մեղադրում այն բանի համար, որ նա իր հարազատների խնդրանքով նրանց է ուղարկել իր մոտ եղած՝ «գենդեր-փարթիի» ծխերը։ Բացառապես՝ դրա համար։

Հիմա եկեք տրամաբանենք։ Հնարավո՞ր է, որ Շաքիի ջրվեժը «գենդեր-փարթիի» ատրիբուտ դարձրած մարդիկ իմացել են Տիգրան Գալստյանի պատմության մասին։ Հնարավոր է։ Հնարավո՞ր է, որ նրանք ծուխ չեն օգտագործել՝ շառի մեջ չհայտնվելու ու ազատությունը չկորցնելու նկատառումով։ Լրիվ հնարավոր է։

Բա էլ ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից։ Երևի մտածել են՝ «եթե ծխով չեք թողնում՝ մենք էլ ջրվեժով կանենք»։ Հայտնի անեկդոտի պես։

ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
ՀԳ-2. Սույն տողերի հեղինակը չի կիսում տարածված այն կարծիքը, որ սպասվող բալիկի սեռը հարազատներին հայտարարելու լավագույն ձևաչափը «գեդեր-փարթին» է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը