Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 13:25 05-10-2025

Արցախ պահողը գնա Արցախ հանձնողի հետ ի՞նչ բանավիճի. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Արցախ պահողը գնա Արցախ հանձնողի հետ ի՞նչ բանավիճի։

Դեռեւս 2022-ի ապրիլին ՀՀԿ-ն պահանջել է Փաշինյանից հրապարակել 2019-ին իրեն ներկայացված բանակցային փաթեթը։

Կարող է հրապարակել նաեւ 2008-2018թթ. Սերժ Սարգսյանի կողմից բանակցվող փաթեթը.խնդիր չկա։

Թող հրապարակի ու բոլորդ կհամքզվեք, որ բանավիճելու թեմա չկա։
Իսկ ի՞նչ է բանակցել Սերժ Սարգսյանը, համառոտ ներկայացնեմ։

2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Ընդ որում! հանրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.

Տարբերակ 1։

Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե, իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։

Տարբերակ 2։

Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, առանց կոնկրետ ժամկետ նշելու,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը,որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում ու ասում ՝ երբ ուզեմ,կվերադառնամ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթին։
Բա վերադարձիր,«զադերժկան» ինչումա՞։

Վերադարձրու 5 հազար հայորդու կյանքեր,տասնյակ հազարավոր վիրավորների առողջությունը,150 հազար արցախահայերին իրենց տուն,գերիներին Բաքվից հայրենիք,Ստեփանակերտում հայկական շքերթները վերադարձրու…

Ու այսքանից հետո դեռ անամոթաբար խոսում են սրանք։
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։

Հ.Գ. Սրա մասին 2023-ի աշնանը հստակ ասեց նաեւ ՌԴ նախագահ Վ.Պուտինը։
Նա ասեց. «Все предыдущие годы все крутилось вокруг статуса Карабаха.Пашинян закрыл эту тему»»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել