copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:37 02-10-2025

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն հարմարվել են խաղաղ պայմաններում կյանքին․ Ալիև

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն հարմարվել են խաղաղ պայմաններում կյանքին. Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը նաև նշել է, թե ադրբեջանական կողմը կշարունակի խաղաղության օրակարգն առաջ մղելու իր ջանքերը։

Հանդիպման ընթացքում Կոշտան և Ֆոն դեր Լյայենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար։

Նրանք նաև հույս են հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել