copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:31 02-10-2025

Ադրբեջանցիներն օգոստոսի 2-ը նշում են որպես «Ազգային կինոյի օր», սակայն իրականությունն այլ է

Գեղարդ վերլուծականը գրում է․

Ըստ ադրբեջանցիների՝ կինոն Ադրբեջանում իբր սկիզբ է առել 1898 թվականին։ Իրականում, այդ թվականին Ռուսաստանյան կայսրության Բաքու քաղաքում ազգությամբ ռուս Վ․Ի․ Վասիլև-Վյատսկու թատրոն-կրկեսում ցուցադրվել է ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Միշոնի նկարների և վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։

Ցուցադրված նյութերի մեջ տեսարաններ են եղել նաև Բաքվից։ Իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին ցուցադրվել է նաև խաղարկային հումորային կարճամետրաժ մի ֆիլմ, որը կոչվել է «Բռնվեցիր»։ Խորհրդանշական է, որ ադրբեջանցիները, որպես իրենց կինոարտադրության սկիզբ, համարում են խաղարկային այնպիսի մի ֆիլմ, որում գլխավոր հերոսը գող է։

Միայն զուգահեռ իրականության մեջ ապրող ադրբեջանական ղեկավարությունը կարող է ռուսաստանյան ֆիլմը ներկայացնել ադրբեջանական և նրա ցուցադրման օրը հռչակել ազգային տոն, երբ 1898 թվականին նույնիսկ այդպիսի ժողովուրդ գոյություն չի ունեցել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը