Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 02-10-2025

ՔՊ-ում հիմար են, դրա համար էլ կարծում են, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չի․ հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը համոզված է, որ կառավարման ձիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում, երբ բուռն քննարկում ծավալվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցի շուրջ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ են որոշ ՔՊ-ականներ կարծում, որ պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ՔՊ-ում հիմար են, որոշներն էլ ասացին, որ բարձրագույն կրթությունը պարտադիր է։

«Որովհետև իրանք հիմար են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա պարտադիր չէ։

«Տենց ա պարտադիր չէ, ինչքան անգրագետ, էնքան պետությանը օգուտ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ յուրաքանչյուր մարդ պետք է կիրթ լինի։ «Մարդը պիտի կիրթ լինի, քաղաք ա ղեկավարում, թե երկիր ա ղեկավարում։ Կարևորը մարդը խելք ունենա, բարոյական մարդ լինի»,- ասաց նա։

«Խելքները էդքան ա հասնում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում