copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:34 02-10-2025

Երևանում հայտնաբերվել են մոտ 1 տասնյակ ավտոմեքենաների համարանիշներ գողանալու մեջ կասկածվողը և գողացված համարանիշները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի կենտրոնում ավտոմեքենաների համարանիշներ են գողացել և վերադարձնելու համար պահանջել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 73-ամյա Նիկոլայ Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը․10։00-ն ընկաժ ժամանակահատվածում անհայտ անձը Եկմալյան 16 հասցեի բակից հափշտակել է նշված հասցեում կայանված իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի ռուսական 2 համարանիշները՝ դիմապակուն թողնելով «VIPNOMER01» տելեգրամյան ալիքի հղում, ինչից հետո Նիկոլայ Մ․-ն վճարել է պահանջվող գումար և ալիքը տնօրինողը հայտնել է համարանիշների գտնվելու վայրը, որտեղից էլ ինքը գտել է համարանիշները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա Էրիկ Բոզոյանը, ով նույն եղանակով հափշտակել է նաև Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆայել Կ․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի ռուսական համարանիշը, Պուշկին 43 հասցեի մոտից Երևանի բնակիչ 31-ամյա Արտեմ Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները՝ կրկին թողնելով նշված հղումը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաշտոց 21Ա հասցեի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արտեմ Ա․-ի նշված համարանիշները, ինչպես նաև Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Բ․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները, Երևանի բնակիչ 51-ամյա Արման Թ․-ի ավտոմեքենայի և 36-ամյա Նարեկ Ն․-ի ավտոմեքենայի ռուսական համարանիշները։

Մանրամասները՝ սզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր