Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:00 01-10-2025

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Հայաստանի շուրջ վտանգը մեծանում է. Հակափաստարկ

Քաղաքագետ Փայլակ Չոբանյանը «Հակափաստարկ» հաղորդաշարի նոր թողարկման ընթացքում անդրադարձել է կառավարության կողմից պաշտպանության բյուջեի կրճատմանը՝ այն գնահատելով որպես լուրջ վտանգ Հայաստանի անվտանգության համար։

Նա ներկայացրել է, թե ինչպես է 2026-ի բյուջեով բանակին ուղղված միջոցները նվազում շուրջ 100 միլիարդ դրամով այն դեպքում, երբ Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական ծախսերը՝ համալրելով զինանոցը ժամանակակից ԱԹՍ-ներով, հրետանային համակարգերով և մարտական ինքնաթիռներով։

Չոբանյանը շեշտել է, որ իշխանության փորձը կրճատումը ներկայացնել որպես «ֆինանսական պատասխանատվություն» վտանգավոր մոլորություն է, քանի որ բանակի կարիքները շարունակական են և պահանջում են կայուն աճ։

Անդրադարձ է եղել նաև իշխանության խաղաղության խոստումներին, Դոնալդ Թրամփի հետ կապերին և Ալիևի ռազմատենչ հայտարարություններին՝ ցույց տալով, որ այս քաղաքականությունը իրականում սպառնում է նոր պատերազմի և մարդկային նոր կորուստների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում