copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:31 01-10-2025

Տուգանային հրապարակներ տարված մեքենաները թալանվում են․ ի՞նչ է անում ՆԳՆ-ն

Oragir.News-ն այսօր հայտնել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ տուգանային հրապարակում հայտված քաղաքացիների ավտոմեքենաները, մեղմ ասած՝ «թալանվում են»:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնել էր, որ իրեն փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս, տուգանային հրապարակում է, հիմա էլ պարզվել է, որ մեքենան կողոպտել են․ պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:

Oragir.News-ը Ոստիկանությունից փորձեց պարզել՝ տուգանային հրապարակներում հայտնված ավտոմեքենաներն ինչպե՞ս են պահպանվում, այդ տարածքները վերահսկվո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպես նաև վերջին տարիներին նման գողության քանի՞ դեպք է արձանագրվել։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ տուգանային հրապարակները վերահսկվում են, սակայն նման խնդիրների դեպքում քրեական վարույթ կամ հաղորդումներ են լինում։

ՆԳՆ-ից Oragir.News-ին հորդորեցին գրավոր հարցում ուղարկել՝ դեպքերի հստակ թիվը ներկայացնելու համար։ Oragir.News-ը գրավոր հարցմամբ դիմել է ՆԳՆ, պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակի։