Ներքին 3 տարի առաջ - 23:34 27-11-2022

Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ․ ԱՀ ՄԻՊ

Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Միացման արդարացի պահանջը թեև հրապարակայնորեն սկսեց արտահայտվել 1988-ից սկսած, սակայն հստակ բարձրաձայնվել է Արցախի մտավորականության կողմից խորհրդային կենտրոնական իշխանություններին տարիներ շարունակ ուղղված նամակներում:

Հայությունը համախմբվեց Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում և ամենուր՝ վերջնականապես լուծելու Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը:

30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են:

Հենց այս պարզ իրողություններն են,որ մեզ թույլ են տալիս պնդելու՝ արցախյան շարժումն անջատողականություն (սեպարատիզմ) չէ, այն ինքնանպատակ չէ, այլ ազգի մի հատվածի բնական ձգտումն ու իրավունքը՝ միանալու մայր հայրենիքին, որից արհեստականորեն ու անիրավ կերպով առանձնացրել էին:

Տեսանյութը՝ Արցախի Մարտունի քաղաքում այս պահին ընթացող համերգից՝ նվիրված Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու գաղափարի անմնացորդ նվիրյալներ և լեգենդար հրամանատարներ Մոնթեի և Ազգալդյանի հոբելյաններին»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ