copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:18 01-10-2025

44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, ուղղակի՝ փակ ֆորմատով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու որևէ միտում չկա և լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան։

«Մամուլում տեղ գտած հրապարակումները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սխալ է, սա ոչ թե հրապարակելու-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի մասին։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է՝ լինելու էր փակ ֆորմատով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Նա նշեց՝ չի բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, կարող են ընդդիմադիր պատգամավորները գնալ գաղտնի բաժին և ծանոթանալ։ «Հասկացեք, որ հնարավոր չէ զեկույց հրապարակել, որտեղ մեր ԶՈՒ-ի մասին տեղեկություններ լինեն և դա ներկայացվի ուղիղ եթերում»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև նշեց, որ ԱԺ կանոնակարգում այս մասին հստակ է գրված և քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանել կանոնակարգ օրենքը. «Ես իրեն հարգելով՝ կանոնակարգ օրենքի մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել և երեք նույնական պատասխան ստացել»։

Սիմոնյանը նշեց, որ Քոչարյանի հետ որևէ լարվածություն չկա, կա երկու տարբեր մեկնաբանությունների խնդիր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի