copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 21:52 30-09-2025

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը գրում է․

«Լուսանկարում հայկական «Ջրաբերդ» տիպին պատկանող գորգի օրինակն է, որը սերում է Շիրվանից. Գորգի հիմնական հորինվածքի կրկնօրինակը նախորդ տարի Լատվիայում ներկայացվել է որպես «ադրբեջանական գենետիկական կոդ և պատմական ցուցանմուշ»:

«Ջրաբերդ» կամ «Արծվագորգ» խմբում ընդգրկված հայկական գորգերը, եղած տվյալների համաձայն, թվագրվում են 16-20-րդ դարերին: Գեղազարդման հիմնական տարրը խաչաձև առանցքով քառաթերթ վարդակն է, որի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ։

Հայտնի է, որ սա «Ջրաբերդ» տիպի գորգերի հիմնական հորինվածքի բաղադրամասերից է։ Տարածվել է հիմնականում Ջրաբերդի,Շիրվանի, Տավուշի գորգագործական կենտրոններում։

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և նվիրաբերումների տեսքով:

Ադրբեջանը շարունակում է յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ խեղաթյուրելով պատմական փաստերը: Այս հանգամանքը չեզոքացնում է ժառանգության ավանդույթը՝ զրկելով այն իսկությունից։

Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանի որ համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ պետք է պահպանվի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ