copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:17 30-09-2025

Մահացածն ամուսնացած էր, երեխայի քառասունքը նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ Մարմարիկի ողբերգության մասին

Սեպտեմբերի 28-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում տեղի ունեցած ողբերգության մասին Oragir.News-ին մանրամասներ է հայտնել գյուղի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը։

«37 տարեկան էր։ Ամուսնացած էր, երեխա ուներ, նոր ծնված. 40 օրականը երեկ էր լրացել։ Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, տեղյակ չեմ։ Նա մեր գյուղից էր, բայց ընտանիքի հետ միասին ապրում էին Ջրառատ գյուղում»,- ասաց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ Սոցիալական վիճակից գանգատներ չեն ունեցել, իր քրտինքով աշխատող, ընտանիքը պահող մարդ է եղել։ Քարամյանը նշեց նաև, որ մահացողն իր հորաքրոջ տղան էր։

«Միասին էինք մեծացել՝ եղբայրների նման»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը