Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 15:00 30-09-2025

Փոշմանել եմ, որ 18 թվին էս կոտրած մատներս էդ թուրքին ընտրեցին․ հարցում՝ Ալավերդիում

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ներկայումս կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ ձայն է ստացել, քան ստացել է 2021 թվականին։

Սիմոնյանը նման վստհություն է հայտնել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին։ «Իրենք գիտեն, որ իրենք պարտվելու են: Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը նախ չկա, երկրորդը՝ մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է: Մենք 2026-ին ավելի շատ ձայն ենք ստանալու քան 2021 թվականին»,- ասել է նա:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը վստահ, որ 2026-ին իրենք ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին»։

Հարցվածների մեծամասնությունը զարմացավ, որ Ալեն Սիմոնյանը նման վստահություն ունի, ավելին՝ շատերն ափսոսացին, որ ժամանակին քվեարկել են ՔՊ-ի օգտին։

«18 թվականին փոշմանել եմ, որ էս կոտրած մատներս նրան ընտրել ա։ Կոտրվի էս թևս, որ էդ, էդ, էդ թուրքին ընտրել ա»,- ասաց մի կին։

«Տուժողն էլ ա ժողովուրդը, ամեն ինչն էլ ժողովուրդն ա։ Ամենքն իրանց բանով ապրում են, ով էլ նստի, սաղ իրանց գրպանինն են, ազիզ։ Մինն էլ ա՝ ժողովրդի մասին հալալ չեն մտածում»,- պատասխանեց մեկ այլ կին։

Ալավերդու բնակիչներից մեկն էլ հավատում է Ալեն Սիմոնյանին․ «Ճիշտնասած՝ ես հավատում եմ Ալեն Սիմոնյանին։ Էդքան բան կարամ ասեմ՝ ես հավատում եմ, չգիտեմ։

Անցորդներից ոմանք էլ նշում էին, որ չեն ցանկանում քաղաքական կանխատեսումներ անել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել