copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 12:59 30-09-2025

Պետք է խստացնել ցեղասպանությունը հերքելու պատասխանատվությունը․ Արծվիկ Մինասյան

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածում, ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակային հերքելու, արդարացնելու համար նախատեսված պատիժը խստացնելով։

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Մեզ համար հիմք է նաև վիճակագրական տեղեկատվությունը, որ այս հոդվածով երբևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեև բազմաթիվ են եղել դեպքերը, երբ հայոց ցեղասպանության հերքման, արդարացման, մեղմման ուղղությամբ հրապարակային հայտարարություններ են հնչել»,- ասաց նա։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի և Կառավարության ներկայացուցիչները բացասական կարծիք հայտնեցին «Հայաստան» խմբակցության առաջարկի վերաբերյալ։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կեղծ օրակարգ որակեց ընդդիմության այս առաջարկը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում