copy image url
Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 17:41 29-09-2025

Թրամփի ուղու վերաբերյալ կոնկրետ բան դեռ չկա. երկաթուղին պետք է նախագծվի․ Փաշինյան

Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր ՀՀ. քննարկումները սկսվել են, և դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Թրամփի ուղու վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում TRIPP-ի օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. մեծ հետաքրքրություն կա: Այստեղ մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 9-ի առավոտը նայում ենք՝ էքսկավատորն այնտե՞ղ է, եթե չէ՝ ֆեյք է էլի հերթական. այդպես չի աշխատի: Այս պրոցեսների արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների։ Ինչ, որ փորձենք արագ անել՝ չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների: Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ քննարկումներ են սկսվել կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ: «Կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ