copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 17:44 28-09-2025

ԱՄՆ-ում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում երեք մարդ է սպանվել, առնվազն ութը՝ վիրավորվել, երբ զինված անձը նավակով մոտեցել է ափամերձ բարերից մեկին և կրակ բացել։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։

Նշվում է, որ Սաութփորթ նավահանգստում գտնվող American Fish Company-ում տեղի ունեցած կրակոցների գործով կասկածյալը կալանավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի տեղական ժամանակով ժամը 21:30-ի մոտակայքում։ Այնուհետև զինված անձը փախել է Օուք Այլենդ հարևան համայնք

Մոտ կես ժամ անց ԱՄՆ ափային պահպանության անձնակազմը նկատել է կասկածյալի նկարագրությանը համապատասխանող մեկին և ձերբակալել նրան։
Դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված