copy image url
Ներքին Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 23:04 26-09-2025

Բաքուն և Անկարան նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ չհրաժարվելով թուրանական պատրանքից. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցնել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ «բնորոշումը»:

Կարելի է սա չնկատելու տալ, կարելի է հայաստանյան հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, բայց ազգովի չի կարելի լինել այնքան մանկամիտ՝ հավատալու, որ թշնամական և ծավալապաշտական հռետորաբանությամբ հանդես եկող մեկը կարող է գնալ խաղաղության։

Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» ուժային ճանապարհով ձեռք գցելու Բաքվի և Անկարայի վարչախմբերի հնարավորության պատուհանն ներկա միջազգային իրադրության պայմաններում, այլևս փակ է, ուստի թշնամական կողմերը նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ ոչ մի պարագայում չհրաժարվելով թուրանական իրենց պատրանքից։

Իսկ «ջայլամային քաղաքականությամբ» դա չնկատելու տալը և ինչ-որ «երանելի խաղաղության» հաստատման մասին քափ ու քրտինք մտած խոսելը, ցավոք, առնվազն անմտություն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ