copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:49 26-09-2025

Արմավիրի մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։

Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից 7–ի առողջական վիճակը բավարար է, 3–ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,- մանրամասնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը»։ Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ամենից շատ դիտված