copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 10:17 26-09-2025

Այս իշխանության բերած աղետների մասին կարելի է հատորներ գրել. Արմինե Օհանյան

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այս իշխանության բերած աղետների մասին կարելի է հատորներ գրել, բայց տարբեր մարդկանց վրա դրանց թվարկումը տարբեր կերպ է ազդում, իսկ ոմանց վրա` բոլորովին չի ազդում:

Ցավոք սրտի, ամեն մեկին տրված չէ հայրենիքի ամեն թիզ հողի, ամեն զոհված երիտասարդի համար ցավ ապրել, ափսոսանքի զգացում ունենալ: Ամեն մեկը չի գիտակցում, որ քննադատական խոսքի համար մարդկանց, այն էլ` սրբազաններին դատելը ստորագույն արարք է: Ամեն մեկին հասու չէ, որ Սահմանադրություն ոտնահարելը, այն էլ` Սահմանադրությունը պահպանելու կոչված պաշտոնյայի` վարչապետի կողմից, անթույլատրելի, աններելի բան է:

Ամեն մեկը չի կարողանում վերլուծել վերջին տարիներին կատարված իրադարձությունները եւ բոլորը չէ, որ տեսնում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքի- գործի եւ մեր գլխին թափված աղետների միջեւ եղած ուղիղ կապը:

Ավելին` ոմանք իրենց գյուղի 100 մետր ասֆալտապատված փողոցն ու գույնզգույն ներկված մանկապարտեզն են միայն տեսնում, իսկ թե Ալիեւի պահանջով Հայաստանի Մայր օրենքը կփոխվի, Անկախության հռչակագրից կհրաժարվենք, կամ` Մեղրիից մինչեւ Երասխ թուրքն անագել կերթեւեկի, նրանց քիչ է հետաքրքրում:

Ինչքա~ն մարդիկ կան մեր շրջապատում, որոնց համար լրիվ մեկ է` Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը կլինի, թե` Նարինե Աբգարյանի, իրենց պատերին` Մասիս սարի նկարը կփակցնեն, թե` Արագածի, Ցեղասպանության հիշատակը կհարգեն, թե` թուրքերի հետ բարեկամության կենացը կխմեն:

Ի վերջո, այս բոլոր արժեքներն ու ավանդույթները նաեւ պետական քարոզչության, ազգային սովորույթների, դպրոցական կրթության հետեւանք են: Չես քարոզի, չես ուսուցանի, չես հարգի` մեկ էլ կտեսնես դրանք վերացել են, իրենց տեղը զիջել ապազգային դրսեւորումներին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում