copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 09:54 26-09-2025

Մեզ համոզելու են, որ ազգային երազանքը պիտի լինի Նիկոլին սպասարկելը, լափելը ու կայֆավատ լինելը. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը վերջերս չեմ հիշում որտեղ, բայց բառացի ասաց, որ մենք չպիտի երազենք հայկական հայրենիքի մասին։

Կթվա՝ հա, լավ, ինչ մի ընկել է մեր երազանքների հետևից, ո՞ւմ են դրանք խանգարում։

Բայց դրա պատճառը շատ պրագմատիկ է. ցանկացած պայքարի ամենա-ամենահիմքում երազանքն է։ Ազատության երազանքը։ Կզած չապրելու ու ապահով լինելու երազանքը։ Զարգանալու և առաջընթացի երազանքը։

Որովհետև իրեն և իր պատվիրատուներին պետք է, որ մենք չհամարձակվենք երազել։ Սուսուփուս նստենք, սպասենք, մինչև գան մորթեն կամ (լավագույն դեպքում) ասեն «ս***** եղեք ստեղից, էս արդեն մեր հողն ա»։

Անցյալ տարվա հարցումներից մեկից (անուղղակիորեն) հետևում էր, որ Հայաստանում բնակչության մոտ 30–35 տոկոսն այսօր հաշտ է ազգային երազանք չունենալու հետ։ Հետևանքների մասին իրենք, բնականաբար, չեն էլ մտածում։

Իսկ մնացածիս ազգային երազանքը տարբեր է։ Բայց կա։

Ռեժիմն ամեն ինչ անելու է, որ այդ՝ թեկուզ իրարից որոշ չափով տարբերվող երազանքները երբեք չմեկտեղվեն, երբեք չդառնան ամուր հիմք ոտքի կանգնելու համար։

Մեզ ամեն կերպ համոզելու են, որ ազգային երազանքը պիտի լինի Նիկոլին սպասարկելը, լափելը ու կայֆավատ լինելը։ Մեզ վախեցնելու են պատերազմով, համոզեն, որ ազգային արժանապատվությունը նորաձև չէ և այլն, և այլն։

Ու եթե կազմակերպված, հետևողական դիմադրության չհանդիպեն, կարող են և հաջողել, իսկապես քամուն տալ ազգային ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող