Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 8 ամիս առաջ - 19:20 25-09-2025

Ինչու Թրամփն այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակ չի ստանա

Ինչպես գրում է «Ռոյթերսը», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փորձագետների կարծիքով, չի արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակին, որին նա այդքան ձգտում է՝ իր վարած քաղաքականության պատճառով:

Ըստ լրատվականի՝ պատճառն այն է, որ Թրամփը քանդում է մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից այդքան կարևորվող միջազգային աշխարհակարգը։ Բացի այդ, նրա լոբբիստական ջանքերը, ամենայն հավանականությամբ, հակառակ արդյունք կտան։

Հանձնաժողովի անդամներից մեկը նշել է, որ մրցանակը շնորհող մարմինը նախընտրում է գործել անկախ՝ զերծ արտաքին ճնշումներից։ Մրցանակաբաշխության արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 10-ին։

Համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի՝ մրցանակը պետք է տրվի այն անձին կամ կազմակերպությանը, «որն ամենաշատը կամ ամենալավն է նպաստել պետությունների միջև բարեկամության զարգացմանը»։

Թրամփը բազմիցս օգտագործել է ԱՄՆ նախագահի իր կարգավիճակը՝ փաստարկելու, որ ինքը պետք է ստանա մրցանակը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված իր խոսքի ժամանակ։

Սակայն ներկայիս Նոբելյան հանձնաժողովի փոխնախագահ Ասլե Տոջեի խոսքով՝ նման լոբբինգը հաճախ ավելի բացասական է ազդում, քան դրական, և հանձնաժողովը նախընտրում է աշխատել փակ սենյակում՝ առանց արտաքին ազդեցության փորձերի։


Նինա Գրեգերը՝ Օսլոյի Խաղաղության հետազոտական ինստիտուտի տնօրենը, պնդում է, որ Թրամփը չի կատարում այն քայլերը, որոնք բնորոշ են խաղաղասեր առաջնորդին:

«Սա այն չէ, ինչի մասին սովորաբար մտածում ենք խաղաղասեր նախագահ կամ ինչ-որ մեկին պատկերացնելիս, ով իսկապես ցանակոնւմ է խաղաղությանը նպաստել,- ասել է Գրեգերը «Ռոյթերս»-ի հետ զրույցում:- Նա դուրս է բերել ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզի կլիմայի համաձայնագրից, սկսել է առևտրային պատերազմ հին ընկերների և դաշնակիցների դեմ»։

Սակայն նա նշում է, որ եթե Թրամփին հաջողվի ճնշում գործադրել Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կամ Իսրայելի ղեկավար Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի պատերազմը կանգնեցնելու համար, նրան կարող են դիտարկել որպես հնարավոր թեկնածու։

Նոբելյան Խաղաղության մրցանակի մրցանակակիր, պատմաբան Ասլե Սվեենը շեշտում է, որ Թրամփն այս պահին «անցանկալի թեկնածու է և ընդհանրապես հաղթելու շանս չունի»՝ հաշվի առնելով նրա աջակցությունը Իսրայելին Գազայի պատերազմի ժամանակ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մերձեցման փորձերը։

Այնուամենայնիվ, հանձնաժողովը կարող է այս տարի շեշտը դնել մարդասիրական կազմակերպությունների վրա՝ մրցանակի արժանացնելով ՄԱԿ-ի կառույցներին կամ լրատվամիջոցներին՝ հաշվի առնելով այն, որ այս տարի լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում մահացության ցուցանիշը աննախադեպ բարձր էր, հատկապես՝ Գազայում։

Հանձնաժողովը այս տարի կարող է պարգևատրել «Լրագրողների պաշտպանության կոմիտեին» կամ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին