copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 18:33 22-08-2025

Լուկաշենկոն բարձր է գնահատել Թրամփի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունները, հաղորդում է Belta գործակալությունը։

«Մարդը Նոբելյան մրցանակ է ուզում, եթե այդպես է, ապա լավ է, թող ստանա։ Ի՞նչ վատ բան կա մեզ համար։ Եթե մենք պետք է աջակցենք նրան, եթե Թրամփին դա պետք է, ապա նա հավանաբար արժանի է դրան»,- հաղորդագրության մեջ մեջբերվում են Լուկաշենկոյի խոսքերը։

Գործակալության տվյալներով՝ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփին կտրվի այս մրցանակը։

Ամենից շատ դիտված