copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:17 25-09-2025

Անկախության հռչակագրի հղումը նոր սահմանադրությունում պահելու հարցը դեռ չի քննարկվել. Գալյան

«4-րդ հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի հետ իրականում կապ չունի, քանի որ, անկախ նրանից, դա կպահվի, թե ոչ, դա պատմական իրողություն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի հղումը նոր սահմանադրությունից հանելուն։

Ըստ Գալյանի՝ դեռ չի քննարկվել՝ նոր սահմանադրությունում կպահպանե՞ն անկախության հռչակագրին հղումը, թե՞ ոչ. «Կարծում եմ՝ մեկը մյուսին չի հակասում»,- ասել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի