Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:52 24-09-2025

Իրանի հետախուզությունը ձեռք է բերել Իսրայելի Իսրայելի միջուկային և ռազմական կենտրոնների վերաբերյալ գաղտնի տվյալներ

Իրանի հետախուզությունը հրապարակել է տեսանյութեր և փաստաթղթեր, որոնք ենթադրաբար կապված են Իսրայելի միջուկային և ռազմական կենտրոնների, ինչպես նաև գիտնականների և զինվորականների անունների հետ։

Արժեքավոր տեղեկություններ ձեռք բերելու մասին Իրանը հայտնել է դեռևս հունիսին՝ Իսրայելի ռազմական գործողություններից կարճ ժամանակ առաջ։

ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը այժմ պնդում է, որ հետախուզական ծառայությունների կողմից ձեռք բերված նյութերը ներառում են միլիոնավոր էջեր՝ արժեքավոր տեղեկատվությամբ, այդ թվում՝ հին միջուկային զենքի արդիականացման և վերամշակման վերաբերյալ։

Բացահայտվել է, որ միջուկային և ռազմական հաստատություններում աշխատող բազմաթիվ իսրայելցիներ համագործակցել են Թեհրանի հետ՝ Նեթանյահուի նկատմամբ ատելությունից դրդված։

Խատիբի խոսքով՝ նույնականացվել է 189 իսրայելական միջուկային և ռազմական մասնագետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել