copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 22:03 24-09-2025

ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է Թրամփին ուղղված Էրդողանի քննադատություններին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական խոսքերին, որոնք վերաբերել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Տեսե՛ք, մարդիկ կարող են դուրս գալ ու ասել իրենց ուզած բաները, բայց երբ գործը հասնում է ինչ-որ բան անելուն, գալիս են Սպիտակ տուն»,- ասել է Ռուբիոն:

Բացի այդ վերջինս հայտարարել է, որ տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում են ներգրավվել տարբեր հարցերում:

Անդրադառնալով Էրդողանի Սպիտակ տուն այցելությանն ու Թրամփի հետ հանդիպմանը՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է որ Էրդողանը միակը չէ, ով ուզում է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ:
«Բոլորն ուզում են խոսել նախագահ Թրամփի հետ, բոլորն ուզում են, որ Թրամփը լուծի խնդիրը: Իրականությունը սա է»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստում քննադատել էր ռուս-ուկրաինական պատերազմի և Գազայում ընթացող գործողությունների դադարեցման մասին Թրամփի խոսքերը:

«Եթե կհիշեք, հարգարժան Թրամփը մի արտահայտություն էր արել: Նա ասել էր. «Ես վերջ կտամ ռուս-ուկրաինական պատերազմին»: Վերջ տրվե՞ց: Դեռևս շարունակվում է: Այդ կերպ էլ ասել էր. «Ես վերջ կտամ Գազայի պատերազմին»: Վերջ տրվե՞ց: Ոչ»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է