copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:19 24-09-2025

ՌԴ բանակը համալրվում է նոր Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչներով

Միացյալ ավիաշինարարական կորպորացիան Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների խմբաքանակը, հայտնել են «Ռոստեխի» մամուլի ծառայությունից։

«Պաշտպանության ոլորտում պետական պատվերի շրջանակում «Ռոստեխի» Միացյալ ավիաշինարարական կորպորացիան արտադրել և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս ինքնաթիռներ։ Բազմաֆունկցիոնալ ավիացիոն համալիրները նախատեսված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կործանիչներն անցել են ցամաքային և թռիչքային գործարանային փորձարկումները։ Կորպորացիայից հավելել են, որ ավիաշինարարական գործարաններն աշխատում են ողջ հզորությամբ և պահպանում են զորքերին մարտական ​​ինքնաթիռների մատակարարման կայուն բարձր տեմպը:

Սու-35Ս-ը համատեղում է ժամանակակից զենքի հզորությունը և նախատեսված է ամենաբարդ մարտական ​խնդիրները կատարելու համար՝ սկսած ավիացիոն խմբերի և ցամաքային թիրախների պաշտպանությունից մինչև հակառակորդի օդային և ցամաքային թիրախների խոցում։
Սու-35 ինքնաթիռը անցումային օղակ է հինգերորդ սերնդի ավիացիոն համալիրներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ