Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:47 24-09-2025

Սանկտ Պետերբուրգում ինքնասպան եղած Բորիս Ավագյանը արմատներով Շիրակից էր, եղել է նաև Արթիկի փոխքաղաքապետը

Սանկտ Պետերբուրգում մահացած հայտնաբերված Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը արմատներով Շիրակից էր, եղել է նաև Արթիկի փոխքաղաքապետը, մինչև 2020 թվականը։

Oragir.News-ի տեղեկություններով` Բորիս Ավագյանը Արթիկ համայնքից էր, ծնունդով Երևանից, աշխատանքի բերումով (հատկապես 2020-ից հետո) հաճախ էր լինում Սանկտ Պետերբուրգում։

Նշենք, որ 44-ամյա Բորիս Ավագյանը զբաղեցրել է Արցախի ԱԻՆ ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի արցախյան պատերազմի օրերին՝ Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, ավելի ուշ` Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Ավագյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր ռուս խաղաղապահների առաջին հրամանատար` Մուրադովի հետ և զբաղվում էր Ադրբեջանում գտնվող գերիների հարցերով:

Նշենք նաև, որ 2021թ. Բորիս Ավագյանին Ռուսաստանում կալանավորել էին։

Հիշեցնենք, որ Ավագյանը մահվանից ժամեր առաջ նաև տեսաուղերձ էր հրապարակել։

Ամենից շատ դիտված