copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:11 23-09-2025

Սյունիքի մարզպետն ու Կանադայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը:

Ամփոփելով ՀՀ-ում նոր դիվանագիտական այս առաքելության երկամյա գործունեությունը՝ դեսպանը տեղեկացրել է արված աշխատանքների ու հատկապես Սյունիքում իրենց աջակցությամբ իրագործված ծրագրերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը ևս, ու դեսպանը նշել է, որ Կանադան ողջունում և խրախուսում է այդ գործընթացը։

Ձեզ գուցե հետաքրքրի