copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:39 17-11-2023

Վահե Գևորգյանն ու Միրոսլավ Յենչան քննարկել են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները

Նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի հետ:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է միջազգային հանրության, հատկապես՝ ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներըն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի