copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 07:49 23-09-2025

Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամերիկյան հայտնի ու, որ պակաս կարևոր չէ, լայն տարածում ունեցող «Նյու Յորք փոստը» բավականին հանգամանորեն անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության և հակադեմոկրատական առումներով տիրող խայտառակ իրավիճակին:
Ամերիկյան լրատվամիջոցը հիմնականում անդրադարձել է մեծահարուստ և բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության հարձակմանը, երկու սրբազանների բանտարկությանը:
Պետք է նկատել, որ լրատվամիջոցը, բնականաբար, զուսպ, բայց միանգամայն հստակ է նկարագրել թե՛ դեպքերի ընթացքը, թե՛ ստեղծված իրավիճակը:
Պատկերացնել կարելի է, թե ամերիկյան դեմոկրատիային սովոր օտար ընթերցողի վրա ինչ տպավորություն կգործի «Նյու Յորք փոստի» հաղորդած այն վավերագրական տվյալը, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հայտարարել է, թե իր ձևով կմասնակցի Եկեղեցին պաշտպանելուն:
Հստակ նշվում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որ իշխանությունը ցանկանում է խլել նրա սեփականությունը և այդպես շարունակ: Թերևս կարիք չկա մեր ընթերցողին լրացուցիչ ներկայացնել այն, ինչն ինքն առանց այդ էլ գիտե, ի լրումն, նաև մենք պարբերաբար այդ ամենին անդրադառնում ենք: Ավելին, պարբերականը ներկայացնում է Կարապետյանի որդու խոսքերը, թե «Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել»: Սա, իհարկե, կատարյալ ճշմարտություն է, այդ մասին գիտեն բոլոր հայաստանցիները: Հիմա գիտեն նաև «դրսում»:
Իսկ ինչի՞ մասին են վկայում նման հրապարակումները:
Ամենից առաջ սա հուշում է, որ Արևմուտքում, ԱՄՆ-ում մանավանդ՝ քաղաքական ու լրատվական շրջանակները բավականին լավատեղյակ են Հայաստանի անցուդարձից: Բացի այն, որ տեղյակ են, հրաշալի հասկանում են, թե ինչ է կատարվում ու «դեմոկրատիայի բաստիոնի» պատրանքներ չունեն, հակառակը՝ իրերը կոչում են իրենց անուններով՝ քաղբանտարկյալներ, աջուձախ կալանավորումներ, ազգային եկեղեցու անդամ լինելու պատճառով՝ հետապնդումներ (գործնականում՝ կրոնական խտրականություն):
Երկրորդ հետևությունն այն է, որ նման հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի ու մեր երկրի իշխանությունների հակաօրինական վարքի մասին այդ փաստարկված հրապարակումներին ծանոթանալով՝ որևէ խելամիտ գործարար ոչ միայն չի ցանկանա Հայաստանի հետ գործ ունենալ, այլև մյուսներին հետ կպահի նման արկածախնդրությունից: Ո՞վ կցանկանա գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ ոչ միայն քաղաքական հետապնդումներ են իրականացվում, այլև հենց այնպես կարող են ներդրողից սեփականությունը խլելու կոպիտ քայլեր արվել:
Երրորդ հետևությունը, որ երկրորդից է բխում, տխրեցնող է: Ի վերջո, այդ ամենը անդրադառնում է Հայաստանի՝ մեր երկրի միջազգային վարկի վրա: Իշխանությունները, ինչ էլ լինի, անցողիկ են, իսկ, այ, վատ նստվածքը կարող է ավելի երկար պահպանվել:
Ու հազիվ թե հենց Հայաստանում որևէ մեկին, բացի քպականներից, հետաքրքրում է փաշինյանական իշխանության չեղած կամ զրոյացած հեղինակությունը: Մտահոգում է մեր երկրի հեղինակությունը, որը քպական իշխող խումբը լուրջ հարվածների տակ է դրել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը