copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:24 22-09-2025

Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, ու բանավեճը կկայանա․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ երեք նախագահներին կրկին բանավիճելու հրավիրելու առաջարկին․

«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի:

Հրապարակի, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթը անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որեևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես:

Դու սերիական ստախոս ես. խաբել ես պատերազմից առաջ, խաբել ես պատերազմի ընթացքի մասին, խաբում ես նաև քո իբր բերած «խաղաղության» մասին:

Քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի