copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 19:43 22-09-2025

Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Աշխարհի այս առաջնությանը շատ լավ մարզավիճակով էի ներկայացել: Ինձ մի փոքր չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնայի:

Բայց ես համբերատար կսպասեմ իմ չեմպիոնությանը: Լավ գոտեմարտեր եմ ունեցել, միայն չհասկացա, թե կիսաեզրափակչում ինչ կատարվեց ինձ հետ: Ես ինձ չտեսա այդ պահի մեջ ու կորցրեցի իմ հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա հավելել է, որ լուրջ աշխատանք է տանում, որպեսզի իր սպորտային կարիերան հնարավորինս երկար տևի։