Ներքին Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 20:30 20-09-2025

Հողատու, դավաճան ՔՊ-ի համագումարից ինչ ակնկալիք պիտի ունենամ՝ ոչ մի․ հարցում

Կառավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համաժողով է գումարում, որն առ այս պահը շարունակվում է։

Հանաժողովի օրակարգում ընդգրկված է 10 հարց՝հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում, բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում, ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում, ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում, ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում, ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում, ՔՊԿ Հռչակագրի ընդունում, ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում, ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն, ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր ՔՊ կուսակցության համագումարն է։ Ի՞նչ ակնկալիք ունեք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի, որոշներն էլ հույս հայտնեցին, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Ոչ մի ակնկալիք չունեմ»,- պատասխաեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ն ժողովրդից ոչինչ չի հարցնում։

«Ոչ մի ակնկալիք չունեմ, իրենք ինչ-որ նախագծում են առանց մեզ հարցնելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ում ստախոսներ են։

«Ոչ մի բան, որովհետև բոլորն էլ դավաճաններ են, հողատուներ են, ստախոսեր են։ Ես արտասահմանում եմ ծնվել, բայց իմ հայությունը պահել եմ, կինս հայուհի է, իմ զավակները, թոռները հաճախել են հայկական դպրոց ու հիմա իրանք Արարատն ուրանում են»,- ասաց նա։

«Ոչ մի, չենք վստահում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին