copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:33 20-09-2025

Հակոբ Արշակյանին ՔՊ-ի համագումարին չեն թողել անդամավճարի պարտքի պատճառով

«Մեր կանոներն այնպիսին են, որ համաժողովի մասնակցության հաստատման պահին պետք է անդամավճարի պարտք չունենան»,- անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ համաժողովին չմասնակցելու լուրերին, ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ոչ միայն պարոն Արշակյանը, այլ մի քանի տասնյակ կուսակցականներ վճարել են անդամավճարը, սակայն բանկը չի հասցրել մինչև սահմանված ժամկետը գումարը նստեցնել կուսակցության հաշվեհամարին»,- ասաց Պապոյանը՝ հավելելով․ «Բա որ ասում ենք կանոնները բոլորի համար են, գիտեք կատակ ենք անո՞ւմ»։

Ամենից շատ դիտված