copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 04-05-2023

Ո՞վ Հակոբ Արշակյանին մղեց «սուրբ տեղը դատարկ չթողնել». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անցած օրերին փորձեց աչքի ընկնել ընդդիմության հետ առճակատման որոշ դրվագներով, տպավորություն էր, որ Արշակյանը որոշել է «սուրբ տեղը» դատարկ չթողնել եւ լրացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացը, որը հայտնի է ընդդիմության «պորտը տեղը դնելու», պատեհ-անպատեհ հակադարձելու, Նիկոլ Փաշինյանի պես մթնոլորտն ապակայունացնելու, սադրելու, ռեպլիկներ անելու իր սովորությամբ։

Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Արշակյանն ինքնակամ չի մղվել այդ գործին, այդ մասին է վկայում, դիցուք, այն էպիզոդը, երբ Աղվան Վարդանյանն ամբիոնից սուր քննադատական հայտարարություն արեց, բայց նիստը նախագահող Արշակյանը ոչ մի բառ չասաց, ոչ մի ռեպլիկ չարեց, փոխարենը որոշ ժամանակ անց, երբ եւս երկու պատգամավոր հանդես եկան ելույթներով, Արշակյանն արտահերթ ելույթի իրավունք վերցրեց եւ փորձեց համարժեք պատասխան տալ ընդդիմադիրին, ընդ որում՝ բավականին համակարգված արձագանքելով Վարդանյանին եւ նրա մեղադրանքներին հակադրելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի թեման։

Իսկ մինչ ելույթը նա, նախագահությունում նստած, աչքը չէր կտրում հեռախոսից եւ անգամ թղթի վրա որոշ նշումներ էր անում, ինչից պարզ երեւաց, որ նրան ինչ-որ տեղից ուղարկեցին ելույթի թեզերը, գուցե ամբողջ տեքստը, եւ դրանից հետո նա մոտեցավ ամբիոնին։ Իսկ թե ով եւ որտեղից ուղարկեց, ոչ մեկի համար գաղտնիք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել