Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:26 19-09-2025

Աշխարհում ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների տասնյակը. Global Firepower

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։ 2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում 4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական ​​մեքենաները։

3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։

6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։

8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։

Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել