Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 8 ամիս առաջ - 23:52 17-09-2025

Հայաստանի Գավաթ․ «Գանձասարը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում «Գանձասարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Բերտրան Ջունիոր Մանին։ Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը «Գանձասարի» պաշտպան Արման Խաչատրյանի ինքնագոլով (54-րդ րոպե)։ Հաղթանակը Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմին պարգևեց Նարեկ Ալավերդյանը՝ 83-րդ րոպեին խփած գոլով։

Ավելի վաղ այս փուլում «Արարատի Արաքսը» հաղթահարել էր «Լեռնային Արցախի» արգելքը, «Սյունիքը» դուրս էր թողել «Հայքին», իսկ «Սարդարապատը»՝ «Միկային»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին