copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:24 17-09-2025

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը դատարանի որոշմամբ մնաց անփոփոխ

Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի գործով դատական նիստը։

Հանրային մեղադրողը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն:

Պաշտպանական կողմը հակադարձել է, որ բացակայելու արգելք խափանման միջոցը պետք է վերացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաղմանյանը Հայաստանում չի եղել, երբ հայտնի է դարձել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, սակայն վերադարձել է Հայաստան, հետևաբար, երկրից փախչելու մտադրություն ունենալ չի կարող։

«Ես փախնելու տեղ չունեմ, իմ հայրենիքը Հայաստանն է»,- դատարանի դահլիճում հայտարարել է Հայկազ Բաղմանյանը։

Դատավորն անփոփոխ է թողել Բաղմանյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցը։

«Եթե դատարանն արձանագրեր, որ մեղադրյալը փախչելու մտադրություն ունի, այս նիստի ընթացքում ավելի խիստ խափանման միջոց կկիրառեր, բայց դա չի նշանակում, որ բացակալելու արգելքը պետք է փոփոխվի»,- նշել է դատավորը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից