copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:45 04-09-2025

Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին:

Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները:
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»