copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:41 16-09-2025

Պուտինը հետևել է «Արևմուտք-2025» զորավարժություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզ, որտեղ ընթանում է «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլը:

Նա ուսումնասիրել է զորավարժություններին մասնակցող սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան:

Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» վարժարանում, որտեղ ընթանում է զորավարժությունների եզրափակիչ փուլը, ցուցադրել են նաև հրաձգային զենք:

Ռուսաստանի նախագահը ժամանել է զինվորական համազգեստով և շփվել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ: Նա հայտարարել է, որ «Արևմուտք-2025» զորավարժությունների նպատակը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պաշտպանության մշակումն է ցանկացած ագրեսիայից։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 100 հազար զինվորական ու ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Ամենից շատ դիտված