copy image url
Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 20:12 15-09-2025

Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում

Monument Watch.

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը այս առիթով հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում․ «Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ և չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը https://www.rbc.ru/politics/20/08/2025/68a5ff7e9a794745fc9106b3։

Մեր արձագանքը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ