copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:13 15-09-2025

19-ամյա Տիգրան Ավինյանը նստած իր ջիպի մեջ, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի. Ավինյանն՝ իր ունեցվածքի մասին

Ասում են, թե իմ ընտանիքի որևէ հարստություն մեր՝ իշխանության գալու հետ զուգահեռ է։ Այդ մասին գրողները չէի՞ն կարող ԿԸՀ հարցում անել և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հայտարարագիր է հանձնել, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի ունեցվածքին վերաբերող հարցին։

«Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի 2-3 տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր իր կինը՝ էլի իր ընտանիքի հաշվին, դրան զուգահեռ Իսպանիայում ուսանել էր իր եղբայրը՝ կրկին իր ընտանիքի հաշվին։ Կներեք էս մանրամասների համար, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը նստած իր «Մերսեդես» ջիպի մեջ, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի։ Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով երբևէ որևէ մրցույթի, տենդեռի չի մասնակցել։ Կարող եմ գնալ, մինչև պապուս հասնել։

Ասեմ՝ որտեղից այդ ամենը, ժողովո՛ւրդ ջան, արդար քրտինքով աշխատած՝ մինչև 2018 թվականը։ Հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ո՛չ համայնքի, ո՛չ պետության, որոշ դեպքերում էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ, այդ հարցը մեզ մոտ շատ սուր է դրված»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ