copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:02 14-09-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ու ավտոսանդուղքը և թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։

Տեղում հրշեջ-փրկարարները տեսազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում