copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 10:40 14-09-2025

ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է․ Ռուբիո

ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է:

Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Երուսաղեմ գնալու ճանապարհին։ Իմ առաջնահերթությունը կլինի պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացվող սպառնալիքի վերացումը։

Այս կազմակերպությունը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված