Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 20:18 12-09-2025

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար

Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ:

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։ Բարձրանալուց որոշ ժամանակ անց սկսված ձյունկոծը կարճ ժամանակում ուժեղացել և վերաճել է փոթորիկի:

Բարդ եղանակային պայմանների պատճառով խմբի անդամները ժամանակ առ ժամանակ տեսանելիության նվազում և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ են ունեցել:

Դժվարություններով լի մագլցումից խումբը տեսանյութ է հրապարակել։
Ermenihaber