copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:24 11-09-2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «յաշիկը» կիսակողաշրջված բախվել է ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում Արցախի պողոտայում թիվ 32 հասցեի մոտ բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի մեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջված վիճակում բախվել է ծառին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված