copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:27 11-09-2025

Արմեն Դանիելյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր:

Նելլի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել:

Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Արմեն Դանիելյանին ընտրվելու կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել