copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:07 10-09-2025

Համբարձում Մաթևոսյանը ՀԿԽ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է COP17 համաժողովը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության տնօրեն Դավիթ Ներսիսյանին և կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ՝ կապված բնապահպանական ծրագրերի իրականացման, կլիմայի փոփոխության մեղմման, աղետների ռիսկի նվազեցման և բնակչության իրազեկման բարձրացման հետ։

Նախարարը բարձր է գնահատել Հայկական Կարմիր խաչի ընկերության պատրաստակամությունը՝ աջակցելու նախարարության նախաձեռնություններին այս կարևոր ոլորտներում։

Քննարկման առանցքային թեմաներից էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։

Կողմերը անդրադարձել են հնարավոր համագործակցությանը համաժողովի կազմակերպչական աշխատանքների շրջանակում՝ մասնավորապես մասնագիտացված կամավորների ներգրավման ուղղությամբ։

Նախարարը վստահություն է հայտնել, որ պետական և հասարակական կառույցների սերտ համագործակցությունը կարող է զգալիորեն նպաստել բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում