copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:45 10-09-2025

Փաշինյանն իր իշխանությունը ցեմենտում է, մինչդեռ ՌԴ-ն ու Արևմուտքը լուռ են

«Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արևմուտքը աչք է փակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեսպոտիզմի վրա, և, միևնույն ժամանակ, նա չի արժանանում նաև Ռուսաստանի կոշտ հակազդեցությանը, չնայած Մատվիենկոյի և Օվերչուկի՝ Հայաստան կատարելիք այցելություններին։ Սակայն հարց է առաջանում՝ միայն Արևմուտքն է լռում, թե նաև Ռուսաստանը։

Այս հարցի շուրջ Oragir.news-ը զրուցել է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Ցոլակ Ակոպյանի հետ։

«Ցավոք, ամբողջ աշխարհն է աչք փակում տեղի ունեցողի վրա։ Քաղաքական հետապնդումների հարցում միջազգային հանրությունը լռում է։ Դա, ցավոք, փաստ է։ Բայց ինչ պետք է անենք մենք՝ պետք է խոսենք։ Առաջին հերթին հենց իշխանություններն են պարտավոր բարձրաձայնել։ Երբ իրենք թեման միջազգային հարթակներում փակ են պահում, ապա արտաքին արձագանք էլ դժվար է ակնկալել։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենց հանդեպ անարդարությունների մասին չեն խոսում, բնական է, որ միջազգային հանրությունն էլ լուռ է մնում»,- նշել է Ակոպյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպություններն ու ողջ հանրությունը պետք է հետևողականորեն բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող բռնապետական ու հակաժողովրդավարական երևույթների մասին։

«Մենք պետք է պահանջենք ոչ միայն Արևմուտքից, այլև Ռուսաստանից ու ողջ միջազգային հանրությունից, որ արձագանքեն։ Չի կարող մի անձ որոշել՝ ով հետապնդվի, ով արդարացվի, առանց դատական իշխանության անկախության։ Սա պետք է դառնա միջազգային ուշադրության առարկա»,- ասել է Ակոպյանը։

Հարցին՝ ինչ քայլեր է իրականացնում «Հայաքվե»-ն այս ուղղությամբ, Ակոպյանն ընդգծեց. «Մեր տարբերակն ու նպատակը մեկն է՝ խոսել, բարձրաձայնել և միջազգային հանրությանը տեղեկացնել։ Քանի որ իշխանությունները լռում են, մենք՝ «Հայաքվե»-ի միջոցով, պետք է ներկայացնենք իրականությունը դրսին։ Դա է մեր առաքելությունը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի